News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանի մոտ, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, գազի գնի բարձրացման դեմ բողոքող՝ միջքաղաքային երթուղայինների մի քանի տասնյակ վարորդներ կրկին կանգնեցրել են երթուղայինները: Վարորդները, որոնց նախորդ օրվա բողոքի ակցիայի ժամանակ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը խոստացել էր երկօրյա ժամկետում քննարկել խնդիրը, պահանջում են անհամապաղ միջոցներ ձեռնարկել եւ իջեցնել գազի սակագինը: (ֆոտոռեպորտաժ)

«Մեր հարցի անհապաղ լուծում ենք պահանջում: Մեր ցավոտ տեղը հիմա այն է, որ կարողանանք մեր առաջվա գներով սպասարկել, կարողանանք աշխատել ու մի քանի կոպեկ էլ տուն տանենք: Թող մի լուծում գտնեն: Մեզ պարզ չի՝ ինչի հիման վրա գազը թանկացավ: Երեկ ասեցին՝ դուք աշխատեք, երկու օրում հարցը կլուծենք, բայց երկու օր պատկերացրեք ինչ վիճակ կլինի, եթե աշխատենք: Ամեն ինչ, բացի գազը, օր օրի թանկանում է»,-NEWS.am-ին ասաց վարորդներից Հենրիկ Կոջամանյանը՝ նշելով, որ ինքը դեմ է, որ խնդիրը լուծվի ուղեվարձի թանկացման միջոցով:

Այս պահին Անդրանիկի արձանի մոտ՝ Րաֆֆու փողոցում, կանգնած են 63, 71, 75 համարի բոլոր երթուղայինները: Վարորդները մյուս երթուղայինների վարրոդներին եւս կոչ են անում միանալ իրենց բողոքին:

«Կազմակերպվեք, իքնասիրությունը լավ բան ա», «թասիբ ունեցեք» կոչերով են վարորդները դիմում այն երթուղայինների վարորդներին, որոնք հրաժարվում են միանալ բողոքին եւ կանգնեցնել երթուղայինը: Որոշ վարորդներ ասում եմ, որ կմիսնան միայն այն դեպքում, եթե բողոքի ակցիայի պահանջը ուղեվարձը 200 դրամ դարձնելը լինի:

Վարորդները դեռ չեն որոշել՝ միանալ Նոր Նորքից Կառավարության շենք շարժվող իրենց գործընկերներին, թե ոչ:

Բողոքող վարորդներին զանգով տեղեկացրել են, որ մինչեւ 17:30-ը իրենց հետ պատկան մարմինները կհանդիպեն: Նրանք պատրաստվում են սպասել մինչեւ այդ ժամը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ