News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քարնեգի-Մելոն համալսարանի գիտնականները բացահայտել են, որ մտերիմ անձանց հետո ֆիզիկական շփումը, մասնավորաpես, գրկախառնությունները, բարելավում են օրգանիզմի հոգեբանական վիճակը եւ որպես հետեւանք, օգնում պայքարել անբարենպաստ արտաքին գործոնների, օրինակ վարակների դեմ:

Գիտնականների փորձարկումներին մասնակցել են 404 տարեց մարդիկ: Նրանց հարցրել են` որքան հաճախ են իրենց գրկում հարազատները: Դրանից հետո մասնակիցներին փորձել են վարակել մրսածության վիրուսով, հայտնում է Gazeta-ն:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են գրկախառնվում հարազատների եւ ընկերների հետ, շատ ավելի քիչ են ենթարկվում վարակվելու ռիսկին: Եվ եթե անգամ նրանք հիվանդանում են, ապա հիվանդությունը այնքան դժվար չի անցնում եւ ախտանիշները ավելի թույլ են արտահայտված: Այս փաստը բացատրվում է այն հանգամանքով, որ գրկախառնությունները զգալիորեն բարելավում են մարդու հուզական վիճակը՝ դրանով իսկ ամրացնելով օրգանիզմի ընդհանուր վիճակը: Դրա հետեւանքով վիրուսների եւ հիվանդությունների դեմ պայքարը ավելի հեշտանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ