Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, 1977 թ. ծնված Արտակ Մ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան եւ հայտնել, որ այն գտել է կնոջ մոր` Լոռու մարզի Բենդիկ գյուղում գտնվող տան խորդանոցում, մաքրման աշխատանքներ կատարելիս (հրացանը պատկանել է կնոջ հանգուցյալ հորը):
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: