Ոչ ոք իրավունք չունի Գռոզնիում ահաբեկչություն գործած անձանց հարազատների հետ հաշվեհարդար տեսնելու, այդ թվում՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, այստեղ էլ ես չունեմ եւ չեմ կարող ունենալ այլ մոտեցում, բացի մեկից. Ռուսաստանում բոլորը պետք է հետեւեն գործող օրենքներին, ոչ ոք չպետք է մեղավոր համարվել, քանի դեռ դատարանը նրան մեղավոր չի ճանաչել», — հայտարարել է Պուտինը:
Միաժամանակ Պուտինը նշել է, որ ահաբեկիչների հարազատները, որպես կանոն, գիտեն նրանց ծրագրերի մասին, սակայն դա մինչդատական հաշվեհարդարի իրավունք չի տալիս: