News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը դեկտեմբերի 18-ին վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 490 պատգամավորները՝ ընդդեմ  76-ի: Ձեռնպահ է մնացել  57 պատգամավոր, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, որի անքակտելի մասն է կազմում խոր  եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, ստորագրվել էր հունիսի 27-ին Բրյուսելում:  Փաստաթղթի ամբողջական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է դրա վավերացումը այն ստորագրած ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում:

Փաստաթղթի վավերացմանը ներկա են եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին, Վրաստանի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն եւ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն, որը «Մեր Վրաստան՝ ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկն է:

Բացի դրանից,  վավերացմանը ներկա է եղել Վրաստանի փոխնախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին Ստրասբուրգում տվյալ միջոցառմանը հրավիրել էր ԵԽ-ի Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ