News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ի ցնցումն Հայաստանում ապագայում չի կրկնվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Երեկ դոլարը գերարժեվորվել էր, արժեզրկվել էր դրամը, բայց հիմա կարծես իր տեղը կգտնի: Դա տարածաշրջանային զարգացումների արդյունքում է, որեւէ ներքին տնտեսական խնդիրներ չունենք, մեր բանկերն ունեն այդ ֆինանսական ռեսուրսները: Ես համոզված եմ, որ որեւէ քաղաքացի որեւէ հարցում վնաս չի կրի: Մենք վստահ ենք, որ ապագայում որեւէ ցնցում չի լինի, ինչպես եղավ երեկ»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ դրամի արժեզրկման ֆոնին շուկայում վերջին օրերին առաջացած լարվածությունը նախօրեին գագաթնակետին էր հասել. հանրապետության շատ խանութներ փակ էին, բաց խանութները ամեն բան չէին վաճառում, կամ վաճառում էին 30-40 տոկոս թանկ, քանի որ գործարարները չէին կողմնորոշվում՝ ինչ գներ սահմանել։  Դոլարը փոխանակման որոշ կետերում անցել էր 600 դրամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ