News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաղատներում հսկող տեսախցիկներ կտեղադրեն: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 18-ի նիստին:

Ինչպես նշվում է բացատրագրում, կտեսագրվեն եւ կձայնագրվեն խաղասրահը եւ մուտքի դռները, այդ թվում՝ տեսաձայնագրումը կիրակացվի անընդհատ, անգամ մթության մեջ: Նյութերը կպահպանվեն 10 օր:

«Հաշվի առնելով խաղային բիզնեսի ոլորտում բազմաթիվ հանցագործությունները՝ իրավապահ մարմինների առաջ կանգնած է հնարավորության դեպքում դրանք կրճատելու խնդիրը: Այդ նպատակով կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է համագործակցել տնտեսվարող սուբյեկտների հետ եւ իրավախախտումների օպերատիվ արձագանքման սարքեր տեղադրել», - ասվում է փաստաթուղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ