News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չեչնիայի Հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը մեկնաբանել է լրագրող Քսենիա Սոբչակի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասուլիսի ժամանակ ուղղված հարցը: Սոբչակը հայտարարել էր, որ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը  խախտել է ՌԴ Սահմանադրությունը՝ ահաբեկիչների հարազատների հետապնդման մասին հայտարարելով:

Պուտինն ի պատասխան ասել էր, որ Ռուսաստանում Բոլորն են պարտավոր պահպանել օրենքները եւ ոչ ոք մինչդատական հաշվեհարդարների իրավունք չունի: Նախագահը հավելել էր, որ Չեչնիայի Հանրապետության ղեկավարն էմոցիոնալ հայտարարություն է արել, եւ այդ էմոցիաները հասկանալի են:

Ալվի Քարիմովը Սոբչակին ի պատասխան հայտարարել է. «Ռամզան Ախմատովիչը երբեք չի խախտել Սահմանադրությունը», փոխանցում է Russia Today-ը:

Ըստ նրա՝ Սոբչակն աղավաղել է փաստերը նախագահին հարց ուղղելիս:

Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին Գռոզնիում ահաբեկչություն էր կատարվել, զոհվել էր 14 ոստիկան: Դրանից հետո Քադիրովը հայտարարել էր, որ ոստիկանների մահը գնահատում է որպես իր հարազատների մահ, ուստի կոշտ կպայքարի ահաբեկիչների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ