News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը կուսակցության Սիիրթի (Սղերթ-խմբ) նահանգային համաժողովի ժամանակ անհարմար դրության մեջ է հայտնվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովի համար Սիիրթ մեկնած HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը քաղաքացիների ջերմ ընդունելությանն է արժանացել, սակայն իրեն մոտեցող եւ համբուրող կանայք այնքան շատ են եղել, որ Դեմիրթաշն անհարմար դրության մեջ է հայտնվել։

Նույնիսկ համաժողովի ընթացքում նստած ժամանակ նրան են մոտեցել եւ համբուրել կանայք։ Այս իրավիճակը տեսնելուց հետո նրա թիկնապահները ստիպված են եղել թույլ չտալ քաղաքացիներին մոտենալ Սելահաթին Դեմիրթաշին մինչ համագումարի ավարտը։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ