News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոսկի որոնող բրիտանական «Orogen Gold» ընկերությունը հայտարարել է, որ երկրի հարավում Մուծքի ոսկու հանքավայրում 4000-մետրանոց հորատման ծրագիրը ավարտվել է գրաֆիկի համաձայն, բյուջեի շրջանակներում: Այս մասին հաղորդում է բրիտանական «Interactive Investor» ներդրումային կայքը:

Նշվում է, որ գլխավոր գոտում բացված անցքը հաստատել է ոսկու հանքայնացման շարունակականությունը: Հիմա պետք է հորատման ընթացքում ստացված տվյալները մշակվեն, ինչպես նաեւ հանքայնացված գոտիների մոդելավորում իրականացվի:

Բացի այդ, նախատեսվում է նախնական թեստային աշխատանքներ սկսել ոսկու արդյունահանման ձեւերի մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ