ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ներկա ու նախկին համանախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դիվանագետը հայտնել է, որ հանդիպել է Մինսկի խմբի նախկին համանախագահներ Քերրի Քավանոյի եւ Ռոբերտ Բրադկեի հետ եւ քննարկել ԼՂ հարցը: