News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բնակչության արտարժութային վարկերի շուրջ իրավիճակը կարող է հստակեցվել հունվարի սկբին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի բողոքների քննարկմամբ զբաղվող մասնագետ Աշոտ Ղոչիկյանը:

Նրա խոսքով՝ քննարկման ենթակա բողոքները գործընթաց են պահանջում, որը կարող է տեւել մի քանի օր:

Եթե հաճախորդին մերժել են օրինական ծառայություն մատուցել, նա պետք է գրավոր կարգով դիմի բանկ: Ձեռքին ունենալով գրավոր մերժում, կամ 10 օր պատասխան չստանալով, կարելի է դիմել ֆինանսական օմբուդսմենին:

«Պարզ է, որ ոչ բոլոր ցանկացողներն են հայտարարություն տվել, իսկ ոմանց համար էլ դեռ չի լրացել այդ 10 օրը, ուստի շատ բան պարզ կլինի ամանորյա տոներից հետո, հոնւվարի կեսին: Այդ ժամանակ մենք կարող են որոշել, թե որքանով է մեծ նման հայտարարությունների հոսքը»,-նշել է Ղոչիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ