News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոսնիական արմատներով ավստրուհին, որը մեկնել էր Սիրիա սեքս-ջիհադի մասնակցելու, զոհվել է այնտեղ գնդակոծության ժամանակ: Նրան ուղեկցող ընկերուհու ճակատագիրն անհայտ է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ  հակաահաբեկչական կոմիտեի փորձագետ Դավիդ Շարիան, հաղորդում է The Local-ը: Զոհված աղջկա անունը չի նշվում:

«Վերջերս մենք բոսնիական ծագումով երկու ավստրուհիների մասին տեղեկություններ ստացանք, որոնք Վիեննայից ուղեւորվել են Սիրիա՝ սեքս-ջիհադի մասնակցելու: Նրանց փնտրում են ծնողները, ինչպես նաեւ սիրիական եւ ավստրիական հատուկ ծառայությունները: Աղջիկներից մեկը զոհվել է գնդակոծության ժամանակ, մյուսն անհետացել է»,-հայտարարել է Շարիան, հաղորդում է Lenta-ն:

17-ամյա Սամրա Քեսենովիչը եւ 15-ամյա Սաբինա Սելիմովիչը ապրիլին Վիեննայից մեկնել են Սիրիա: Այնտեղ նրանք ամուսնացել են գրոհայինների հետ: Հոկտեմբերին տեղեկատվություն է հայտնվել, որ աղջիկները կապվել են Ավստրիայում ապրող ծնողների հետ եւ խնդրել են իրենց վերադարձնել տուն:

Ենթադրաբար, մահմեդական աղջիկներին հավաքագրել է մահմեդական քարոզիչ Միրսադը, որը նախկինում Բոսնիայից տեղափոխվել է Ավստրիա: Նոյեմբերին նրան կալանավորել են: Քարոզիչն իր մեղքը չի ընդունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ