Ամերիկյան ավտոարտադրող Ford ընկերությունը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարել է լրացուցիչ 502 հազար մեքենաների հետկանչի մասին, որի պատճառը ճապոնական Takata ընկերության արտադրած անվտանգության բարձիկների խոտանն է:
Հետկանչը վերաբերում է 2005-2008 թվականներին արտադրված Mustang եւ 2005-2006 թվականներին արտադրված GT մեքենաներին: Այդ մեքենաները հագեցած են Takata ֆիրմայի անվտանգության բարձիկներով, որոնք պարզվում է, բարձր խոնավության պայմաններում կարող են սխալ բացվել կամ նույնիսկ «կրակել» մեքենայի սրահում գտնվողն մարդկանց մետաղի կտորներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: