News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մալիի հյուսիսում մահացել է տեղի ամենահզոր ցեղախմբի՝ տուարեգների առաջնորդ Ինթալլա Ագ Աթահերը: 87-ամյա առաջնորդը մահացել է Կիդալ քաղաքում, երկարատեւ հիվանդությունից հետո:

Նա ցեղախումբը գլխավորել է 1960-ական թվականներից: Մահվան պահին նա արդեն իր լիզորությունների մեծ մասը փոխանցել էր որդուն՝ Ալգհաբաս Ագ Ինթալլային:

Տուարեգների ցեղախումբը պայքար է մղում Մալիի հյուսիսում ինքնավարության համար, այդ երկրի՝ Ֆրանսիայից անկախություն ձեռք բերելու պահից սկսած, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2012-ին տուարեգներն ապստամբություն բարձրացրին, որի ժամանակ գրավեցին Կիդալ քաղաքը: Ներկայումս տուարեգների եւ Մալիի իշխանությունների միջեւ բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ Աֆրիկյան միության միջնորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ