News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եղվարդի մանկապարտեզը, որտեղ զանգվածային թունավորման դեպք էր արձանագրվել, կսկսի գործել հաջորդ տարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը:

Նա նշեց, որ քննչական մարմինները պետք է ավարտեն իրենց գործողությունները, այնուհետեւ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը պետք է միջոցառումներ անցկացնի,տարեվերջին կմնա մի քանի օր, այդ իսկ պատճառով որոշել են մանկապարատեզը բացել մյուս տարի: Մանկապարտեզի սաների տոնական միջոցառումը կանեն Եղվարդի մշակույթի տանը, հունվարյան տոներից հետո էլ կսկսեն բնականոն աշխատանքը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ արդեն 2015թ նոր մրցույթ կհայտարարվի եւ նոր ընկերություն մանկապարտեզին սնունդ կմատակարարի: Նորայր Սարգսյանը նշեց, որ քրեական գործ կա հարուցված, այդ պատճառով ինքը որեւէ քայլ չի ձեռնարկել, քննության ավարտին պարզ կլինեն մեղավորները եւ նրանք կստանան իրենց համապատասխան պատիժը: Այս պահի դրությամբ գործի շրջանակներում մեղադրյալներ չկան: «Եթե կա իմ մեղավորությունը երեխաների թունավորման հարցում, ես պատրաստ եմ հրաժարական տալ, բայց նախ պետք է հիմնավորել, որ ես կարող էի ապահովել եւ վերահսկել սննդի անվտանգությունը ու դա չեմ արել: Իհարկե, մանկապարտեզը համայնքային ենթակայության կառույց է, ամբողջ տեղի ունեցածը մենք մեզ վրա ենք վերցրել, բայց մեր լիազորությունների եւ վերահսկողության մասով, չեմ կարծում, որ բացթողումներ ունեցել ենք»,-ասաց քաղաքապետ Նորայր Սարգսյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին կոչերին:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Թունավորման հետեւանքով, բացի 90 հոսպիտալացված սաներից, համայնքում հայտնաբերվել է 23 առողջ բացիլակիր, որոնց շարքում թե երեխաներ կային, թե մեծահասակներԵղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Ամենաշատ