News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տարօրինակ է, որ առանց իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացրած մեղադրանքով 4 տարի 6 ամիս դատապարտված Յուրի Վարդանյանի որդուն ընդամենը 1 տարի 2 ամիս նստելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Նրան մեղսագրված հանցագործությունը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, իսկ դրա համար պահանջվում է, որ առնվազն պատժի 1/2 նա պետք է կրի, որպեսզի ՔԿՀ վարչակազմն իրավունք ունենա ներկայացնելու իրեն անկախ հանձնաժողովին՝ համաձայնություն ստանալու վաղաժամկետ պայմանական ազատման համար` դատարան դիմելու խնդրանքով: Բայց Դավիթ Վարդանյանը չի կրել իր պատժի անգամ 1/3-ն: Իմ տեղեկություններով՝ հանրապետության նախագահը նրան ներում է շնորհել 2 տարի 6 ամիս ժամկետով, որից հետո քրեակատարողական հիմնարկը նրան ներկայացրել է անկախ հանձնաժողովին, որն էլ իր հերթին համաձայնությունն է տվել դատարան դիմելու համար, դատարանն էլ որոշում է կայացրել նրան ազատելու: Այլ ճանապարհով վերջինիս ազատել հնարավոր չէր, սակայն սրանից հետո շատ դժվար կլինի դատավորներին, դատախազներին և փաստաբաններին բացատրել դատապարտյալների ազգականներին, թե ինչո՞ւ Յուրի Վարդանյանի որդու դեպքում օրենքը մի տեսակ է գործում, իսկ իրենց ազգականնների դեպքում` այլ ձև: Նման մեղադրանքով և պատժաչափով դատապարտված անձին նախագահը, իմ հիշելով, երբեւէ ներում չի շնորհել, իսկ հանձնաժողովն էլ երբեւէ չի տվել իր համաձայնությունը վաղաժամկետ պայմանական ազատելու համար»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաեւ նշեց, որ անհասկանալի է դառնում նաև ներման գործընթացը, թե ինչու է նախագան ներում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացրած անձի, որը չի կրել իր պատժի մեկ երրորդը, իսկ ավելի մեղմ արարքների համար դատապարտված և ավելի մեծ պատիժ կրած անձանց` ոչ:

Փաստաբանը շեշտեց, որ պետության ներսում ամենակարեւոր խնդիրն այն է, որ օրենքը բոլորի համար պետք է հավասար գործի, ամենավտանգավորն այն է, որ օրենքի չգործելու սահմանը գերազանցում է այն թույլատրելի չափը, որից հետո հասարակության մեծամասնության մոտ առաջանում են հարցեր, իսկ այս դեպքում շատերի մոտ կարող է առաջանալ հարց, թե ինչ՞ու իրենց երեխայի նկատմամբ այլ մոտեցում է ցուցաբերվել: Նրա փոխանցմամբ՝ մեր երկրում ահավոր վատ վիճակում է գտնվում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, երբ մարդիկ տարիներով իրենց պահվածքով, վարքով, տուժողների վնասները փոխհատուցելով ամեն ինչ անում են, որ վաղաժամկետ ազատ արձակվեն, սակայն իրենց գործերը նույնիսկ մինչեւ դատարան չի հասնում, որովհետեւ կամայականությունների մի ամբողջ շղթա է, սկզբից մարդու ճակատագիրը ՔԿՀ-ի ձեռքին է, հետո՝ «անկախ» հանձնաժողովի: Նիկոլայ Բաղդասաարյանը պատմեց, որ տարիներ առաջ, երբ ինքը հանդիսանում էր անկախ հանձնաժողովի անդամ, դեպք ունեցան, երբ դատապարատյալը ոտքերը մեխել էր գետնին՝ ի նշան բողոքի իրեն վաղաժամկետ չազատելու դեմ, սակայն իրեն անգամ այդ ակցիան չօգնեց: Ոչ միայն տվյալ անձն, այլեւ այն անձինք, որոնց վերաբերյալ ՔԿՀ ղեկավարությունը համարել էր, որ նրանք կարող են ուղղվել առանց հասարակությունից մեկուսացվելու, անկախ հանձնաժողովները հետեւողական մերժում էին իրենց գործերը:

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ