News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում, Խանջյան 20 հասցեում, դեկտեմբերի 13-ին հաճախորդների համար իր դռները բացեց նոր ամերիկյան ELVIS սրճարան-ռեստորանը:

Նախագծի գաղափարը ծնվել է Երեւանի սրճարանների եւ ռեստորանների շուկայի ուսումնասիրությունից հետո: Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ ամերիկյան խոհանոցի պահանջարկը մեր քաղաքում լիովին բավարարված չէ, քանի որ այն ներկայացված է ընդամենը մեկ-երկու ռեստորանների եւ սննդի կետերի կողմից:

ELVIS սրճարան-ռեստորանում ներկայացված կլինեն դասական ամերիկյան ուտեստներ. աղցան Կեսար եւ Կոբբ, Տեխասյան խեշ եւ Լինչբուրգյան հավ, Նյու Յորք եւ Թիբոն սթեյքեր, Բաֆֆալո հավի թեւիկներ, BLT սենդվիչ, պիցցա Չիկագո եւ իհարկե հյութալի բուրգերներ հորթի թարմ մսից, որոնցից ամենահայտնին Էլվիս բուրգերն է: Ճաշացանկի գլուխգործոցներից են նաեւ կես եւ մեկ մետրանոց նրբերշիկները, որոնք իրենց տեսակով եզակին են Երեւանում: Այստեղ Դուք կարող եք նաեւ ըմբոշխնել իսկական ամերիկյան փանքեյքերի անկրկնելի համը: Բացի ավանդական ամերիկյան ուտեստներից, ճաշացանկի մեջ ներառվել են նաեւ նոր ուտեստներ, որոնք հարմարեցված են «հայկական քիմքին»: Իսկ ամերիկյան սուրճի սիրահարների համար, ELVIS-ն առաջարկում է Starbucks սուրճի լայն տեսականի:

«Ամերիկյան խոհանոցը չի սահմանափակվում միայն արագ սննդով, այն իր մեջ ներառում է տարատեսակ առաջարկներ: Հասանելի եւ հասկանալի յուրաքանչյուրի համար. սա է ամբողջ աշխարհում ամերիկյան խոհանոցի հաջողության գրավականը: ELVIS սրճարան-ռեստորանի առաքելությունն է հյուրերին բացառապես թարմ եւ բարձրորակ բաղադրամասերից պատրաստված ուտեստների մատուցումը, ինչը թույլ կտա ամբողջական պատկերացում ստեղծել այս խոհանոցի մասին: Այդ իսկ պատճառով մեր շեֆ-խոհարարն անցել է հատուկ վերապատրաստում ԱՄՆ-ում»,-նշեց ընկերության տնօրեն Վահրամ Քոչարյանը:

ELVIS-ի ադմինիստրացիան իր հաճախորդներին խոստանում է հյուրընկալության բարձր մակարդակ: Սրճարան-ռեստորանի ֆորմատը թույլ է տալիս մեր հյուրերին վայելել իրենց հանգիստը թեթեւ, դրական, ջերմ եւ ընկերական միջավայրում՝ զերծ մնալով պաթոսից:  

 «Այսօր տենդենցն այնպիսին է, որ ռեստորանների հաճախորդները հոգնում են դասական ռեստորաններում տիրող պաշտոնական իրավիճակից: Հաճախ ընթրիքը ռեստորանում պլանավորում են նախապես եւ հիմնականում ռեստորան են այցելում երեկոյան: Բացի այդ, այցելությունը ռեստորան որոշակի պահանջներ է սահմանում կապված դրեսս կոդի եւ ռեստորանային էթիկետի հետ: Ինչ վերաբերում է սովորական սրճարաններին, ապա դրանք միշտ չէ, որ հաճախորդների կողմից ընկալվում են որպես վայր, որտեղ կարելի է համեղ եւ որակյալ սնվել: Այդ իսկ պատճառով, ELVIS-ը դասական ռեստորանի եւ դեմոկրատիկ սրճարանի իդեալական համադրություն է. վայր, որտեղ կարելի է համեղ սնվել, զգալ ամերիկյան ազատությունը եւ վայելել կյանքը»- կարծում է Վահրամ Քոչարյանը:

ELVIS սրճարան-ռեստորանը հյուրընկալում է բոլորին ամեն օր 12:00-ից մինչեւ 00:00: Իսկ ուրբաթ եւ շաբաթ երեկոյան ժամերին բարձր տրամադրությունն ապահովվում է կենդանի երաժշտությունը. Ամերիկյան Ջազ, Ռիթմն էնդ բլյուզ, եւ իհարկե Ռոքնռոլ:

ELVIS-ը սպասում է իր հյուրերին ամեն օր Խանջյան 20 հասցեում (Jose համալիր 1-ին հարկ):

Տպել
Ամենաշատ