News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանին ազատելու հարցը վարչապետին ներկայացրել է մարզպետ Հարություն Սարգսյանը: NEWS.am-ի այս տեղեկությունը մեր հետ զրույցում հաստատեց մարզպետը:

«Իմ որոշմամբ՝ նա ազատվել է, սա կադրային ջարդ չէ, Արամ Գրիգորյանը իմ ընկերն է, իմ աշխատանքային ընկերն է, պարզապես նման որոշում է կայացվել»,-ասաց մարզպետը՝ առանց նշելու պատճառները: Թե ինչով է զբաղվելու նախկին փոխմարզպետը, Հարություն Սարգսյանն ասաց, որ որոշ ժամանակ կհանգստանա, չի բացառվում, որ հետագայում էլ աշխատանքի անցնի մարզպետարանի ենթակայությամբ որեւէ կառույցում: Ով կնշանակվի Վայոց ձորի փոխմարզպետ, մարզպետն ասաց, որ դեռ ոչ մեկը, քանի որ այդքան ծանրաբեռնված չեն:

Հիշեցնենք, որ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարաններում կադրային փոփոխություններ են արվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Կառավարությունից:

Վարչապետի որոշումով՝ Արամ Գրիգորյանը ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից: Սյունիքի փոխմարզպետ է նշանակվել Վարդան Դավթյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ