News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է  բոլոր անհրաժեշտ թույլտվությունները տրամադրել «Հարավային հոսքի» համար եւ կշարունակի նախագծի նախապատրաստման շուրջ աշխատանքները:

Հունիսին այն ժամանակվա վարչապետ Պլամեն Օրեշարսկին հանձնարարել էր դադարեցնել նախագիծի շրջանակներում «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը՝ Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցություններ անկացնելու նպատակով:

Բոյկոյի խոսքով՝ Բուլղարիայի հետագա քայլերի շուրջ խորհրդակցությունների ընթացքում նա ստացել մեկ պատասխան. «իրագործել միջազգային համաձայնությունները»՝ դատաքննություններից եւ տուգանող պատժամիջոցներից խուսափելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, մեր երկիրը հիմա կարող է իր պարտավորությունները՝ կապված կատարել նախապատրաստական միջոցառումների, հատկապես խողովակաշարի ծովային մասի հետ եւ շինարարության թույլտվություն տալ»,-ասել է Բորիսովը:

Նախարարը նշել է, որ ինքը կսպասի «Գազպրոմի» արձագանքին եւ եթե «Հարավային հոսք» նախագիծը դադարեցվի, մեղքը Բուլղարիայինը չի լինի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրականացումը, այդ թվում ԵՄ ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:

Թուրքիայի պահանջմունքները բավարարելու համար ՌԴ-ն նոր գազատար համակարգ կկառուցի: Ավելի ուշ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հաստատել էր, որ «Հարավային հոսք» նախագիծը փակվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ