News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տնտեսական անկմանն ու մրցակցությանը դիմակայելու համար շատ գործատուներ ստիպված են կրճատել աշխատատեղերը եւ փոխել աշխատակիցների աշխատաժամերը: Այդ պարագայում աշխատակիցներին քիչ հնարավորություն է մնում հմտությունների զարգացման եւ կարիերայի սանդուղքով բարձրանակլու համար: Նախկին ուսումնասիրությունները փաստում էին, որ դա նվազեցնում է մոտիվացիան եւ հիասթափեցնում, գրում է  Psych Central-ը:

Միաժամանակ, Մոնաշի եւ Այհովայի համալսարանների գիտնականները պարզել են, որ  միշտ չէ, որ այդպես է:

Որոշ աշխատակիցներ դրական են արձագանքում նման փոփոխություններին: Սակայն դա վերաբերում է միայն համերաշխ կոլեկտիվներին եւ այն անձանց, որոնք համապատասխանում են կազմակերպության աշխատանքին:

Գիտնականները առցանց հարցում են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպես են աշխատակիցները վերաբերվում գործատուի տված խոստումների դրժմանը:  Մասնակցել է 100 մարդ: Մասնակիցներին նախ հարցաքննել են ուսումնասիրության սկզբում, ապա՝ կես տարի անց, փոխանցում է MedDaily-ն:

Պարզվել է, որ բացասական փոփոխությունները բարձրացրել են որոշ աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Նրանք աշխատանքի նոր մեթոդներ են որոնել, զարգացրել աշխատանքային թիմի հմտությունները եւ նոր նպատակներ եւ խնդիրներ դրել իրենց առջեւ:

Ըստ գիտնականների՝ գործատուները պետք է մանրակրկիտ ընտրեն աշխատակազմին եւ հետեւեն, որ նրանք համապատասխանեն կազմակերպությունում աշխատանքի պահանջներին: Դրա համար պետք է նրանց ներկայացնել ընկերության նպատակները եւ արժեքները: Բացի այդ, ղեկավարները պետք է հետեւեն, որպեսզի աշխատակիցները լավ հարաբերություններ ունենան եւ իրենց կազմակերպության մի մաս զգան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ