News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 04.25-ին, 49-ամյա Արմեն Բ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ի սահմաններում, մի քաղաքացի զանգահարելով իրեն՝ ներկայացել է Արթուր անվամբ եւ խնդրել գումար տեղափոխել Սեւան քաղաք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնության գալով՝ ժամը 22.00-ի սահմաններում հանդիպել են Երեւանյան լճի տարածքում /կոնկրետ հասցեն պարզվում է/, որտեղ Արթուրը, մեկ այլ երիտասարդի /տվյալները պարզվում են/ հետ, իջել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, իսկ վարորդը /տվյալները պարզվում են/ մնացել է ավտոմեքենայում: Արթուրն ու նրա հետ իրեն մոտեցած երիտասարդը ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ եւ պահանջել են դատարկել գրպանների պարունակությունը: Արմեն Բ.-ն խնդրել է ներկայացնել վկայականները, սակայն նրանք հրաժարվել են, ինչի հետեւանքով էլ վիճաբանություն է սկսվել: Ի վերջո, Արմեն Բ.-ն վախենալով, որ կվնասեն իրեն, դատարկել է գրպանների պարունակությունը, իսկ անծանոթները վերցնելով բջջային հեռախոսը, 4.000 ռուբլի եւ 125.000 դրամ՝ հեռացել են, պատճառելով 161.000 դրամի նյութական վնաս:

Դեկտեմբերի 19-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Արագած փողոցի թիվ 28 հասցեի մոտից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 42-ամյա Քաջիկ Դ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա խոստովանական ցուցմունք է տվել:

Քաջիկ Դ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ