News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արտահանողները դադարեցնում են ՌԴ-ից ցորենի գնումն այնքան ժամանակ, «քանի դեռ ներքին շուկայում չի կայունացել ցորենի ապահովման եւ դրա գների հետ կապված իրավիճակը»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների ազգային ասոցիացիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ստեղծված իրավիճակում եւ հաշվի առնելով արտահանողներից անկախ օբյեկտիվ պատճառները, որոնց հետեւանքով արտահանման պայմանագրերի հետագա կատարումն անհնար է դառնում, ինչպես նաեւ քաղաքացիական գիտակցությունը եւ պատասխանատվությունը, Գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների ազգային ասոցիացիայի անդամները՝ ցորեն արտահանողները, հայտարարում են արտահանման համար ցորենի գնումը»,-ասված է հաղորդագրությունում:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ