News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փրինսթոնի եւ Նեյմեհենի համալսարանի գիտնականները թվային տեխնոլոգիաների օգնությամբ միջին վիճակագրական արտաքինով կնոջ դեմք են ստեղծել: Դրա համար նրանք օգտագործել են 92 կնոջ դեմք: Նրանք նաեւ 12 գեղեցիկ կանանց դեմքերից գրավիչ դեմք են ստեղծել, գրում է The Hindustan Times-ը:

Այնուհետեւ հետազոտողները միավորել են երկու դեմքերը եւ ստացել 11 տարատեսակություններ: Մեջտեղում առավել տիպիկ դեմքն է գտնվել: Փորձարկմանը մասնակցել են միայն կանայք: Այսպիսով, գիտնականները բացառել են գործոններից մեկը, որոնք կարող էին ազդել հետազոտության արդյունքների վրա, հայտնում է MedDaily-ը:

Մասնակիցները լուսանկարներում գնահատել են կանանց գրավչությունն ու հուսալիությունը: Լուսանկարները ցույց են տվել, երեքական անգամ կամայական կերպով: Փորձարկման ընթաքում մասնագետները բացահայտել են, որ մարդիկ առավել հակված են վստահել միջին վիճակագրական արտաքինով մարդուն, քան գրավիչ եւ ոչ գրավիչ մարդկանց: Տիպիկ դեմքով կնոջը մասնակիցները ամենահուսալին են ընտրել: Առավել շատ եւ առավել քիչ գրավիչ դեմքերը վստահություն չեն ներշնչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ