News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գործարար, պատգամավոր, «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ակամայից հայտնվեց «ճիշտ ժամանակին ճիշտ վայրում»: Նա դուրս էր գալիս Կառավարության շենքից, երբ օլիգարխին նկատեցին վերջին օրերի թանկացումների դեմ բողոքող քաղաքացիները եւ միանգամից սկսեցին բղավել «ամոթ, ամոթ»:

 Ալեքսանյանը, նրանց ուշադրություն չդարձնելով, ոստիկանների ուղեկցությամբ արագ մոտեցավ իր մեքենային եւ հեռացավ: Ի պատասխան թանկացումների վերաբերյալ՝ լրագրողների հարցերին, Ալեքսանյանը պարզապես ժպտաց:

Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ բողոքելու դրամի արժեզրկման եւ թանկացումների դեմ: Նրանք վեց կետից բաղկացած պահանջ են ներկայացնելու կառավարությանը, որոնց կատարման վերջնաժամկետ են սահմանելու դեկտեմբերի 23-ը։

Կառավարությանը ներկայացվող պահանջներից են  առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերելը, հակառակ դեպքում սպառնալով բոյկոտել օլիգարխների սուպերմարկետները, գազալցակայաններում գազի գնի իջեցումը, որը չկատարելու դեպքում երթուղային և տաքսի վարորդների հետ համագործակցությամբ կկազմակերպվեն գործադուլներ, քաղաքացիների դոլարային վարկերի վերահաշվարկը, որը չկատարելու դեպքում նախաձեռնությունը կոչ կանի բոլոր դոլարային վարկառուներին չկատարել վարկային վճարումները, ինչպես նաեւ  շուկայի ազատականացումը՝ վերացնելով բոլոր տեսակի մենաշնորհները,  ՀՀ-ից  ՌԴ դոլարի և ՌԴ-ից  ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը ու մուտքերն արգելելը, ԵՏՄ-ին միանալու գործընթացի դադարեցումը։

Տպել
Ամենաշատ