News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե եւ երբ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի համաձայնագիրը վերջապես ստորագրվի, իսկ ես կարծում եմ, որ այն կստորագրվի, դա շատ մեծ առավելություն կլինի Հայաստաի եւ ԱՄՆ-ի համար: Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան  ասել է ՀՀ-ում առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը: Հարցը վերաբերում էր նրան, թե որ փուլում են գտնվում  Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի բանակցությունները:

Նշված գործարքը, ըստ դեսպանի, շատ կարեւոր ներդրումային ծրագիր է երկու երկրների համար: «Հայաստանի համար դա ԱՄՆ-ի կատարած ամենախոշոր ներդրումը կլինի եւ կօգնի դիվերսիֆիկացնել երկրի էներգետիկ հատվածը: Այդ պատճառով կարծում եմ,  որ գործարքը շատ կարեւոր նախագիծ կլինի Հայաստանի համար՝ ռազմավարության տեսանկյունից», - ընդգծել է Ջոն Հեֆերնը:

Հիշեցնենք, 2013թ. նոյեմբերի 27-ին  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՊՓԲԸ-ն  ամերիկյան «Contour Global» ընկերության դուստր ձեռնարկությանը վաճառելու գործարքին, որը պատրաստակամություն էր հայտնել ներդնել 180 մլն դոլար: Միաժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայկական կողմին զգուշացրել էր զերծ մնալ գործարքը խզելուց:  «Եթե գործարքը չկայանա, դա լուրջ ազդանշան կլինի արեւմտյան ներդրողների համար: Դա ցույց կտա, թե որքանով է Հայաստանը պատրաստ նման խոշոր եւ լուրջ գործարքների», - ասել էր դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ