News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված HSBC բանկի նախկին աշխատակից՝ Աշոտ Առուշանյանի փաստաբան՝ Լիպարիտ Սիմոնյանը այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մինչեւ Ամանոր դիմելու են Վճռաբեկ դատարան՝բողոքարկելով Վերաքննիչ դատարանի վճիռը:

«Վճռաբեկում ներկայացվող բողոքում մանրամասնորեն ներկայացվելու է ինչպես առաջին ատյանի դատարանի վճռում կայացված խախտումները, այնպես էլ Վերաքննիչ դատարանի վճիռը, քանի որ դրանք ակնհայտորեն հակասում են թե ներքին օրենսդրությանը, թե մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում ընդունված որոշումներին»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ ինքն այնպես չէ, որ անվերապահորեն հավատում է Վճռաբեկ դատարանին, քանի որ այն ունի հայեցողական կարգ եւ հանգիստ կարող է որոշել, որ տվյալ հայցը իրենց ուղղակի պիտանի չէ:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, այն տեսանյութը, որում արձանագրված են գողությանը նախորդող դրվագները, որտեղ կան նույն գործով մեղադրվող Էդգար Կարաքեշիշյանը եւ Արտաշես Գալստյանը, փորձաքննության է ենթարկվել, որից պարզվել է, որ այն մոնտաժված է:

«Տեսանյութի վերաբերյալ ստացանք անկախ փորձագետների եզրակացություն, որ առկա են կտրատումներ, ըստ էության, մոնտաժման հետքեր: Ուղղակի նրանք զերծ մնացին մոնտաժված բառն ասելուց՝ պատճառաբանելով, որ բնօրինակ չի ներկայացվել, քանի որ այն գտնվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ: Ես դատարանից փորձաքննություն պահանջեցի, քանի որ այնտեղ մարդկանց ստվերներ էին երեւում, սակայն դատարանը մերժեց։ Եվ այստեղ խնդիրն այնէ՝ արդյոք իսկապես գողություն տեղի է ունեցել, թե ոչ: Այնպես չէ, որ դա հիմնավորված է»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը՝ ավելացնելով, տեսագրությունում առկա է միայն այն հատվածը, երբ Արմեն Մանուկյանը, որի մեքենայից կատարվել է գողությունը, եկել է դեպքի վայր, իսկ բուն գողությունը չկա։

Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանն էլ հիշեցրեց, որ գողությունից անմիջոպես հետ որպես նախնական վարկած էր առաջ քաշվել փողերի լվացումը եւ իմիտացիան:

«Երբ որեւէ կազմակերպությունում գումարներ է լճանում, ուզում են փողերի լվացում անեն, կամ գողություն են կազմակերպում, կամ հրդեհ»,- ասաց Լավրենտի Առուշանյանը՝ նշելով, որ եթե հարկ լինի, դիմելու են նաեւ Եվրոպական դատարան:

 Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում: Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ