News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դրամի կայունացումը ամենեւին էլ կապ չունի հայաստանյան իշխանությունների կամ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա նշեց, որ կայունացումը մեծ հաշվով կապված է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի մի քանի ուշացած քայլերի, ինչպես նաեւ ՌԴ նախագահի ելույթի հետ, որը դրական ազդեց շուկայի սուբյեկտների վրա: Արտակ Մանուկյանի համոզմամբ՝ ՌԴ-ում տեղի ունեցոդ իրադարձությունները, միտումները գոնե կիսով չափ կրկնվում են մեզ մոտ:

«Հովիկ Աբրահամյանի այցը սուպերմարկետներ ոչ մի ձեւով կապված չէր դրամի կայունացման հետ, դա քաղաքական շոուի բաղադրիչ էր, ինչ-որ առումով դա կարող է բարոյահոգեբանական էֆեկտ ունենալ, մարդկանց մոտ հույս արթնացնել»,-ասաց տնտեսագետը: Նա նաեւ նշեց, որ կառավարության ղեկավարը գնաճի դեմ ունի շատ ավելի գործուն գործիքներ, քան այցելություններն են: Եւ վերջին հաշվով, եթե գների իջեցումը կամ բարձրացումը հիմնավորված լինեն, Հովիկ Աբրահամյանը նախագահ էլ լիներ, թե վարչապետ, որեւէ բան չի կարող փոխել: Տնտեսագետն ասաց, որ ՏՄՊՀ-ն ճիշտ կաներ մերկապարանոց հայտարարությունից զատ իր գործառույթները ամբողջովին օգտագործեր, որը կանդրադառնար մարդկանց կյանքի վրա, նրանք կտեսնեին, որ արդար մրցակցություն կա:

Արտակ Մանուկյանը նշեց նաեւ, որ այդ ընթացքում օլիգարխի կապիտալով բավական մարդիկ գերշահույթներ ստացան, սպեկուլացիաներ եղան: Նա շեշտեց, որ մեզանում գների բարձրացումը  ավելի արագ է լինում, քան իջեցումը եւ մոնոպոլ տնտեսության պարագայում՝ մարդկանց վիճակը շուտ չի թեթեւանա: Տնտեսագետը կանխատեսեց, որ գների որոշակի իջեցումներ կլինեն, բայց Ամանորի նախաշեմին նորից գնաճ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ