News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղնախարարությունը ԱՄՆ-ից եւ Գերմանիայից մասնագետների է հրավիրել բրուցելոզի դեմ պայքարելու համար:  Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Ցավոք, նկատել է նա, հիվանդությունը նոր չէ Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների համար: Ամեն տարի վարակվածության շուրջ 170 դեպք է հայտնաբերվում  խոշոր եղջերավոր անասունների 2,5 հազար դեպք՝ մանր եղջրավորների շրջանում:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ (FAO) ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Սյունիքի մարզում շարունակում է  բրուցելոզի դեմ պայքարի փորձնական ծրագիրը: «Մենք ուսումնասիրություն ենք կատարել նաեւ Կոտայքի մարզում, այնտեղ եղել են նաեւ արտասահմանցի փորձագետները», - հավելել է Բաղիյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ