News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է սկսել 2015 թվականին եւ ավարտել մինչեւ 2018 թվականը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ Զարգացման վարկերի բանկի /KFW բանկի/ ներկայացուցիչներ Էվա Վիթի, Լարս Օերմանի եւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել KFW բանկի ներկայացուցիչներին համագործակցության եւ Հայաստանում իրականացված ծրագրերի, մասնավորապես՝ հաջողությամբ եւ սահմանված ժամկետում ավարտված «Գյումրի-2» 220կՎ հզորությամբ ենթակայանի վերակառուցման ծրագրի համար:

Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի 2-րդ փուլը /առաջին փուլի պայմանագիրը ստորագրվել է վերջերս/ առաջին փուլին զուգահեռ իրականացնելու հնարավորությունը:

KFW բանկի ներկայացուցիչները դրական դիրքորոշում են հայտնել այդ հարցի վերաբերյալ, նշելով, որ այդկերպ կօպտիմալացվեն այդ ծրագրի համար նախատեսված ծախսերը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը հնարավորություն կտա Հայաստանից Վրաստան էլեկտաէներգիայի փոխանակման հոսքերը հասցնել մինչեւ 700 կՎ-ի, բացի դրանից հնարավորություն կտա Հայաստանի էներգահամակարգին զուգահեռ աշխատել Վրաստանի եւ Իրանի էներգահամակարգերի հետ:

Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման ծրագրերը նոր որակ կհաղորդեն տարածաշրջանային էներգահամակարգերին ինտեգրման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ