News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց բանակում ինքնասպանությունների դեպքերը խեղաթյուրված են եւ իրականությունը երբեք չի բացահայտվի, քանի որ վկաները չեն խոսի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Պետք է դրդապատճառները պարզվեն, սակայն զինվորների մոտ ընդունված է միմյանց դեմ վկայություն չտալ: Չկա, վկա չունեն, ոչ մեկը չի խոսի, դեպքերն այդպես էլ չեն բացահայտվի»,- ասաց  Մարգարիտա Խաչատրյանը՝ կարծիք հայտնելով, որ հայ զինվորը հենց այնպես երբեք իր վրա ձեռք չի բարձրացնի։

Հասարակական գործիչը, այնուամենայնիվ, նշեց, որ այժմ զինվորների սոցիալական եւ  բարոյահոգեբանական վիճակն անհամեմատ լավ է, եւ բանակում գրեթե բավականաչափ կարգուկանոն է հաստատվել:

«Փողոցային բիրտ բարքերն այլեւս բանակ չեն ներթափանցում: Հասել ենք նրան, որ բանակի վիճակն ավելի գերազանց վիճակում է, քան մեր հասարակության վիճակը, որովհետեւ բանակում զինծառայողը երեք անգամ նորմալ սնվում է, համազգեստի եւ հիգիենիկ պարագաների բոլոր համալրումները կան: Ծեծը համարյա թե բացակայում է բանակից: Եթե առաջ բազմաթիվ խոշտանգումների դեպքեր կային, ապա այսօր կարող ենք ասել, որ դրանք բանակում վերացել են, եւ բարոյահոգեբանական վիճակը բարելավվել է»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով հակառակորդի վերջին դիվերսիոն հարձակումներին` նա ավելացրեց, որ դրանք ոչ թե հարձակումներ են, այլ կարճատեւ պատերազմներ:

«Քանի դեռ հայ զինվոր է զոհվում բանակում, մենք զինադադար չունենք», - նշեց  Մարգարիտա Խաչատրյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ