News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակչուհի Նինա Վերմիշյանը պնդում է, որ շահող ՀԴՄ կտրոնով ավտոմեքենա է շահել, սակայն ֆինանսների նախարարությունում հրաժարվում են տալ կնոջ շահումը: Այս բողոքով կինն արդեն երկու օր է՝ Կառավարություն է գնում՝ պահանջելու իր շահած մեքենան։

«Հոկտեմբերի 28-ին եմ շահել, որ գնացի  ֆինանսների նախարարություն, ասում էին՝ դու ավտո ես շահել։ Դեկտեմբերի 13-ին խաղարկություն եղավ, ասեցին՝ քեզ մեքենա չենք տալիս, սոտի (խմբ. բջջային հեռախոս) ենք տալիս, գնա, սոտի ստացի: Մի կնոջ երկու ավտո տվեցին, էդ ավտոն Էրիկի ու Թոխատյանի հետ են ուտում: Նախագահի կնոջն եմ դիմում գրել երկու օր առաջ, չէի մտածում, որ շահումս չեն տալու»,- արտասվելով ասաց կինը:

Նինա Վերմիշյանը համոզված է, որ շահող կտրոնով ավտոմեքենան յուրացնում են ֆինանսների նախարարությունում։

«Բոլորին պիտի հեռացնեն՝ ֆինանսների նախարարին, սպառողների միության Պողոսյանին, իրանք բոլորով Էրիկի ու էն աֆերիստ դերասան Հրանտ Թոխատյանի հետ ուտում են մեքենան»,- ասաց տիկին Վերմիշյանը՝ նշելով, որ իր տունը կիսախարխուլ վիճակում է, ու մեքենան վաճառելով՝ կարող էր տուն գնել։

Նինա Վերմիշյանն  իր բողոքը արտահայտելուց հետո հեռացավ Կառավարության մոտից՝ չհանդիպելով որեւէ մեկին:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին ասացին, որ մեր հարցմանը  չեն կարող պատասխանել, պետք է գրավոր դիմում ներկայացել, մի քանի օրից պատասխան ստանալու համար:

Տպել
Ամենաշատ