News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուբլու փոխարժեքի անկման եւ ռուսերենի իմացության վճարովի պարտադիր դասընթացներն անցնելու օրենքի պատճառով 2014թ. վերջին աշխատանքային միգրանտները սկսել են զանգվածաբար լքել Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Միգրանտների դաշնության ղեկավար Մուհամեդ Ամինը:

Նրա խոսքով՝ արդեն ամանորից սկսած՝ միգրանտների 25%-ը աշխատանք կփնտրեն այլ երկրներում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում ապօրինի միգրանտների թվաքանակը աճում է, հայտնում է Informing-ը:

Հիշենենք, որ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ Ռուսաստան ժամանած միգրանտների կեսից ավելին հաստատվում են Մոսկվայում եւ Մոսկվայի  մարզում, ինչպես նաեւ Սանկտ-Պետերբուրգում ու Լենինգրադի մարզում: Միգրանտների 70%-ը աշխատում են օրինական հիմունքներով, 30%-ը՝ ապօրինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ