Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: