News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսուհետ ճարպակալմամբ տառապող եվրոպացիները կարող են հավասարեցվել հաշմանդամներին, եթե նրանց ավելորդ քաշը խանգարում է «մասնագիտական կյանքում այլ աշխատակիցների հետ լիարժեք եւ արդյունավետ մասնակցությանը»: Նման վճիռ է կայացրել Եվրոպական դատարանը, որի որոշումը պարտադիր է Եվրամիության անդամ բոլոր երկրների համար:

Այս որոշման համար հիմք է հանդիսացել դանիացի Քարսթեն Քալթոֆթի բողոքը: Նա մանկապարտեզում դայակ է աշխատել, սակայն նրա 160 կգ քաշը խանգարել է կապել երեխաների կոշիկների կապիչները: Ըստ Euronews.com-ի, աշխատանքից ազատումը Քալթոֆթը համարել է խտրականություն՝ ավելորդ քաշի պատճառով: «Հույս ունեմ, որ դատարանի որոշումը կհանգեցնի հասարակության պաշտպանվածությանը: Ձեզ չեն կարող աշխատանքից հեռացնել ավելորդ քաշի պատճառով»,- հայտարարել է դանիացին:

Եվրադատարանը հաշվի է առել եվրոպացի կանանց շուրջ 23%-ի եւ տղամարդկանց 20%-ի շահերը, որոնք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ճարպակալմամբ են տառապում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ