News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համեստորեն նվազեցրեց երկրի տարածքից դուրս Ռուսաստանի ռազմական բազաների թիվը, հավանաբար, մոռանալով Կովկասում, եւ ոչ միայն, բազաների մասին: Այս մասին Eurasianet.org-ի կայքում գրում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան:

Ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին՝ Պուտինը նշեց, որ Ռուսաստանն արտերկրում ահաբեկչական ուղղության տեսանկյունից վտանգավոր երկու բազա ունի. Ղրղզըստանը եւ Տաջիկստանը: Նա, միաժամանակ, ընդգծեց, որ ԱՄՆ-ն բազաներ ունի ամենուր:

«Պուտինն իրավացի է. իհարկե, Ամերիկան արտերկրում Ռուսաստանից ավելի շատ ռազմաբազաներ ունի եւ, իհարկե, ավելի շատ ամերիկացի զինծառայողներ կան Ռուսաստանի սահմաններին մոտ, սակայն նա մոռացավ հիշատակել արտերկրում Ռուսաստանի այլ բազաների մասին»,- գրում է Կուչերան:

Վերլուծաբանը հիշեցնում է, որ Ռուսաստանը բազա ունի Հայաստանում, որտեղ շուրջ 5000 զինծառայող կա: Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը բազայի ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին համաձայնագիր են ստորագրել, բացի այդ, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել բազայում իր ներկայությունն ընդլայնելու շուրջ, որտեղ կարող է տեղակայվել ՀԱՊԿ օդուժի Կովկասյան կազմի մի մասը:

Բացի այդ, Կուչերան հիշեցնում է Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Մերձդնեստրում բազաների մասին: «Եվ սա դեռեւս առանց Սիրիայի Թարթուսում ռազմածովային բազայի (չնայած այդ բազան ժամանակավորապես տարհանվել է), կամ ավիաբազայի, որը ծրագրվում է 2016 թվականին բացել Բելառուսում:

Փետրվարին էլ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանը ծրագրում է մի քանի նոր ռազմաբազա բացել արտերկրում, այդ թվում՝ Վիետնամում, Կուբայում, Վենեսուելայում, Նիկարագուայում, Սեյշելյան կղզիներում, Սինգապուրում եւ մի շարք այլ երկրներում, չնայած այդ ծրագրերի մանրամասները չեն հաղորդվում»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ