News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախորդ տարվա հունվարի 2-ին մահացած 2-ամյա Լիա Միսակյանը  մահացել է թարախաֆիբրինային թոքաբորբից, որը նրա մոտ  զարգացել է մահվանից 4-6 օր առաջ: Այս մասին այսօր՝ դետեմբերի 19-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Լիա Միսակյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Սանասար Սեւոյանը:

«Նման տիպի թոքաբորբն ունի չորս փուլ: Բոլոր փուլերը միասին 9-10 օր են տեւում։ Այն փուլը, որը նկարագրված է եզրակացության մեջ երրորդ փուլն է: Դա գորշ լյարդացման փուլն է: Այս փուլը լինում է հիվանդության 4-6-րդ օրը:Երեխան մահացել է ամսի 2-ին։ Եթե 4 օրով հաշվենք, հիվանդությունը սկսվել է դեկտեմբերի 29-ին»,- ասաց փորձագետը՝ պատասխանելով մեղադրողի հարցերին:

Փորձագետը հերքեց պաշտպանական կողմի այն տեսակետը, որ փոքրիկ Լիան մահացել է կայծակնային զարգացող հիվանդությունից՝ ասելով, որ թարախի ու ֆիբրինի զարգացման համար ժամանակ է  հարկավոր. «Այն չէր կարող հինգ րոպեում զարգանալ»:

Պաշտպանական կողմին հետաքրքրեց, թե ինչու չի կատարվել վիրուսոլոգիական հետազոտություն՝ հիշեցնելով, որ հիվանդանոցում բուժքուրը երեխայի մոտ ախտորոշել է սուր շնչառական ինֆեկցիա, ինչին փորձագետը պատասխանեց, որ իրենք վիրուսոլոգիական հետազոտություն չեն կատարում։

«Դա հիմք չէր տալիս, առանց հետազոտման ընդունող բժիշկը գրել է «սուր ինֆեկցիա»: Բոլոր օրգանները ենթարկվել են ուսումնասիրութան: Վիրուսոլոգիական հետազոտություն չի կատարվում մեզ մոտ: Իմ եզրակացությամբ վիրուսի բակտերիայի մասին գրված չի եղել»,- ասաց փորձագետ Սեւոյանը:

Փորձագետին հարցեր ուղղելուց հետո պաշտպան Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են միջնորդել, որպեսզի դատարանը դիակի դատաբժշկական  փորձաքննության եզրակացությունը անթույլատրելի ապացույց ճանաչի:

«Փորձագետը չէր եկել օբյեկտիվ պարզաբանություն տալու, շեշտը դնում էր թոքաբորբի վրա: Միայն նպատակ էր հետապնդում թոքաբորբը հիմնավորել:Կողմանակալությունը երեւում էր այն հարցում, երբ ասաց, որ բժիշկը առանց հետազոտելու է սուր շնչառական ինֆեկցիա ախտորոշել»,- ասաց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Գիվի Հովհաննիսյանի կարծիքով, փորձագետ Սանասար Սեւոյանի եւ մյուս փորձագետ, բժշկագիտական գիտությունների թեկնածու Գագիկ Հարությունյանի միջեւ պայմանավորվածություն է եղել նույն տեսակետը պնդել՝ «մեկը մյուսին պահել»:

Դատավոր Ավետիսյանը այդ հայտարարութունը ապացույցի գնահատում համարեց, ինչը դատաքննության փուլում անթույլատրելի է: Դատավորը փաստաբանին խորհուրդ տվեց քրեական հետախուզություն իրականացնող մարմիններին դիմել, եթե կարծում է, որ փորձագետների միջեւ հանցավոր պայմանավորվածություն կա:

Դատավոր Ավետիսյանը նիստի ժամանակ նկատողություն կատարեց մեղադրյալ, մանկաբույժ Լիլիթ Վարդանյանին, պահանջեց չխոսել եւ չժպտալ:

«Ինչո՞ւ եք այդքան խոսում եւ այդքան ժպտում, հիշեք՝ որտեղ եք եւ ինչ կարգավիճակում»,- ասաց դատավորը:

Դատական քննությունն այսօր չավարտվեց, քանի որ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց հետաձգել նիստը եւ ժամանակ խնդրեց, որպեսզի կողմնորոշվի կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի, թե ոչ:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կլինի հաջորդ տարի հունվարի 27-ին:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ 28-ամյա Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ