News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում դեկտեմբերի 19-ին շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների եւ նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե 12 սպայի նոր բնակարանի բանալիները եւ սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարեւորեց սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստեց, որ առաջիկայում Տավուշի մարզում եւս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:

Այնուհետեւ պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2014 թ. աշխատանքներն ու քննարկվեցին հետագա անելիքները:

Սեյրան Օհանյանն  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելեց նաեւ մարտական հենակետեր: Նրանք ծանոթացան մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաեւ հետաքրքրվեցին նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:

Տավուշի մարզում շրջայցը եզրափակվեց ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցեցին 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ