News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, բայց միայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը քննարկելու համար: «Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, այս մասին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

Նրա խոսքով, Մարգվելաշվիլին պատրաստ է Պուտինի հետ քննարկել, մասնավորապես, հարկադիր վերաբնակեցվածների վերադարձի, հարցը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի համաձայնագիրը:

«Եթե խոսքն այդ հարցերի մասին է, նախագահը պատրաստ է (Պուտինի հետ հանդիպման): Եթե զրույցն այլ թեմաների շուրջ լինի, գոյություն ունի Ժնեւյան ձեւաչափը, որի շրջանակում դիտարկում են քաղաքական այլ հարցեր»,- ասել է Իմերլիշվիլին:

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Պատարայան նաեւ նշել է, որ Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, սակայն հարկավոր է վերլուծել այդ հանդիպման նկատակահարմարությունը:

«Ելնելով երկրի շահերից՝ Վրաստանի նախագահը պատրաստ է Սահմանադրության շրջանակում աշխարհաքաղաքական ակտիվություն իրականացնել, չնայած նախագահը նշել է նաեւ, որ առաջին հերթին հարկավոր է հստակեցնել ավելի համալիր, թե ինչի է ծառայելու այդ հանդիպումը, որն է նպատակը եւ ինչ արդյունք կարող է այն ունենալ»,- նշել է Պատարայան:

Ինչպես հաղորդվում էր, նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Մոսկվայում տեսնել «վրացական ղեկավարության ցանկացած ներկայացուցչի. ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ