News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը ցույց տվեցին, որ կարեւոր հարցերում չեն տարբերվում ազգադավ իշխանություններից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օրինագծին խորհրդարանում կողմ քվերակած ոչ իշխանական ուժերին։

«Խորհրդարանական չիշխանական ուժերը կարեւոր հարցերում ոչնչով չեն տարբերվում այս ազգադավ իշխանություներից։ Ժամանակակից աշխարհում առկա բոլոր սպառնալիքները ԵՏՄ-ն պարունակում է իր մեջ, իսկ Ռուսաստանը ճգնաժամ արտադրող երկիր է, այդպիսի ղեկավարությամբ, սեփական ժողովրդին չհարգող երկիրը դատապարտված է ձախողումների»,-ասաց Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք գիտակցում են ԵՏՄ վնասակարությունը Հայաստանի համար, պետք է միավորվեն, համատեղ պայքարեն։

«Պետք է ԵՏՄ-ի վտանգավորությունը , վնասակարությունը հասկացող մարդիկ համախմբվեն, միասնական ճակատով դիմագրավեն, իսկ այն, որ մեզ լուրջ փորձություններ են սպասվում, դա անտարակուսելի է, եւ այն, որ այս իշխանությունները ոչ թե ընդունակ չեն, այլ բոլորովին էլ չեն մտածում, որ դիմակայելու հարց կարող է ծագել, դա նույնպես ակնհայտ է։ Ես հիմա դիմում եմ «Ժառանգությանը», «Ազատ դեմոկրատներին», «ՀՀՇ»-ին եւ մնացած ուժերին, որ համախմբվեն»,-ասաց նա։

Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետեւանք է. «Այս ամենը հետեւանք է Հայաստանի իշխանությունների ապազգային, հակաքաղաքակրթական, պուտինյան խելագարությանը ընդառաջ գնալու քայլերին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ