News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականի ապրիլից Վրաստանում կենսաթոշակները կարող են բարձրանալ՝ հասնելով 220 լարիի (շուրջ 115 դոլար): Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գեորգի Խաչիձեն:

«Պետական կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխությունների մասին պատգամավորի օրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան: Նպատակը «տնտեսական ծանր պայմանների բարելավումն է, թոշակառուների եկամուտների բարձրացումն եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «Վրացական երազանք»-ի տված խոստման իրականացումը»,- գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Փոփոխությունների հեղինակն առաջարկում է կենսաթոշակները 70 լարիով (շուրջ 36.7 դոլար) ավելացնել Համաներդրումային հիմնադրամի ֆինանսավորման հաշվին, որը 2013 թվականի սեպտեմբերին գրանցվել է Կայմանյան կղզիներում:

Ներկայում Վրաստանում կենսաթոշակը 150 լարի է (շուրջ 78.5 դոլար), իսկ 2015 թվականի սեպտեմբերի 1-ից, կառավարության որոշմամբ, ավելանալու է 10 լարիով (շուրջ 5.23 դոլարով):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ