News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ իշխանական ուժերին խորհուրդ է տալիս քաղաքական եւ տնտեսական հարցերով զբաղվել, իսկ իրավական հարցերը թողնել փաստաբաններին, դատավորներին, քննիչներին: Այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչու իշխանությունները դատապարտեցին ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի վարքը, սակայն պաշտոնանկ չարեցին, եթե հաշվի առնենք, որ համաժողովրդական շարժումը նման բան էր պահանջում:

«Երանոսյանի վրա բողո՞ք կա: Ոչ, չկա: Երկրորդ` ես բազմիցս ասել եմ, որ ես իրավական խնդիրներին չեմ խառնվում եւ խորհուրդ կտամ իրավական խնդիրները թողնել փաստաբաններին, դատավորներին, դատախազներին, քննիչներին, հետաքննիչներին: Երկրում այնքան քաղաքական եւ տնտեսական խնդիրներ կան, որ քաղաքական գործիչները թող զբաղվեն դրանցով»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է Երանոսյանին պաշտոնանկ անելուն, Շարմազանովի խոսքով` դա Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է:

Նշենք, որ օրերս Լեւոն Երանոսյանը հայտարարել էր, որ «ով Սերժ Սարգսյանին բան ասի, ականջները կկտրեմ»: Այս հայտարարությունից հետո ոչ իշխանական ուժերը հայտարարել էին, որ սա պաշտոնեական դիրքի չարաշահում է եւ պետք է անմիջապես պաշտոնանկ անել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ