News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի առեւտրի նախարարությունը կարգադրել է փակել կոշիկի վաճառքով զբաղվող խոշորագույն «Մեգաթոփ» ընկերության 21 խանութներ՝ բելառուսական արտադրության ոչ բավարար քանակությամբ տեսականու պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

Փակման պատճառ է դարձել բելառուսական ընկերությունների «խիստ նեղ» ներկայացվածությունը. խանութներում բելառուսական  1-2 արտադրողի կոշիկ է վաճառվել:

Ընկերության ղեկավարությանը 10 օր են տվել իրավիճակը շտկելու համար: Հաղորդվում է, որ երկրում կա «Մեգաթոփի» 43 խանութ: Ամենայն հավանականությամբ, մնացած 22-ում բելառուսական արտադրանքը ներկայացված է անհրաժեշտ ծավալով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ