News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են 8 կմ խորության վրա ապրող նախկինում անհայտ ձկնատեսակ: Սա գիտությանը հայտնի ամենախորջրյա ձուկն է, գրում է Los Angeles Times-ը:

Հետազոտական արշավախումբը Մարիանյան իջվածքում նոր ձուկ է բացահայտել: Ձկան անունը դեռեւս չեն որոշել:

«Մենք ցնցվել էինք նրան տեսնելիս: Նավում ինչ-որ մեկն ասաց, որ այն շան ձագի, հրեշտակի եւ օձաձկան մեջտեղում ինչ-որ բան է», - հայտարարել է կենսաբանության պրոֆեսոր Փոլ Իենսին:

Ձուկն ունի մոտավորապես 25 սմ երկարություն, այն գործնականում թափանցիկ է. նրա մաշկի տակ տեսանելի է կմախքը, հայտնում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ