Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել փեսայի կողմից՝ աներոջը եւ աներորդուն դանակահարելու դեպքի մասին: Պարզվել է, որ մահացու ելքով այս միջադեպի հիմքում կենցաղային հարցերն են: Ընտանիքը երկար ժամանակ աներոջ հետ ոչ բարի հարաբերություններ է ունեցել, ընտանեկան վեճերը առօրյայի մասն էին դարձել: Դեպքի օրը աները զանգել էր փեսայի հորը, հայհոյել, ասել, որ գա Արգել գյուղի հուշարձանի մոտ, սկսել էին վիճել, հայհոյել, քաշքշել իրար, այնուհետեւ փեսան էր հասել դեպքի վայր ու հորը տեսել գետնին ընկած: Անմիջապես վերցրել էր դանակը ու հարվածել աներոջն ու աներորդուն:
Մանրամասները՝ տեսանյութում