News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամեն տարի ձմեռային արեւադարձը ընկնում է դեկտեմբերի 21-22-ի միջեւ: Ձմեռային արեւադարձին դիտվում է տարվա ամենակարճ ցերեկը եւ ամենաերկար գիշերը:

Ձմեռային արեւադարձից հետո ցերեկները երկարում, գիշերները կարճանում են: Հին Չինաստանում կարծում էին, որ այդ պահից արթնանում էր բնության «առնական ուժը» եւ նոր փուլ էր սկսում: Այդ իսկ պատճառով ձմեռային արեւադարձի օրը համարվում էր երջանիկ եւ տոնելու արժանի օր: Այդ օրը կայսրերը քաղաքից դուրս էին մեկնում՝ Երկնքին զոհաբերություն կատարելու ծիսակատարության համար, հասարակ ժողովուրդն էլ զոհ էր մատուցում նախնիներին, փոխանցում է  Calend-ը:

Այսօր եւս այդ օրը համարվում է նախնիների հիշատակը հարգելու օր. զոհաբերության համար օգտագործում են տանյուան՝ բրնձի ալյուրից պատրաստված գնդիկներ:  Թայվանում եւս Դունչժիի տոնին նախնիներին թխվածքաբլիթ  զոհաբերելու ավանդույթ կա: Բրնձի ալյուրից խմոր են հունցում, թխում կրիաների, խոզուկների, կովերի, ոչխարների եւ այլ կենդանիների տեսքով թխվածքաբլիթներ, որոնք երջանկություն են խորհրդանշում: Զոհաբերության ծիսակարգից հետո ընթրիք են կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ