News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում երկու վեբ դիզայներներ պարապությունից որոշել են ստեղծել գեղանկարչության համաշխարհային գլուխգործոցների «վերաարտադրումները»՝ բջջային հեռախոսի օգնությամբ, հայտնում է The Daily Mail-ը:

Լուսանկարների գլխավոր հերոսներն են հենց գաղափարի հեղինակները՝ Ֆրանչեսկո Ֆրագոմենին եւ Քրիս Լիմբրիկը: «Վերարտադրություն» ստեղծելու հիմնական կանոնը միայն ձեռքի տակ եղած միջոցներն օգտագործելն է եւ լուսանկարները բջջային ծառայությունների միջոցով փոփոխելը: 

Ստացված լուսանկարները տարածելու համար  երիտասարդները էջեր են բացել Instagram-ում եւ Tumblr-ում, իսկ  անմեղ կատակը վերածվել է արվեստի նախագծի՝  «Հիմարները ստեղծագործում են» վերնագրով: Ժամանակի ընթացքում այդ գաղափարը վերցրել են նաեւ այլ մարդիկ, եւ էջերը սկսել են համալրվել Ֆրագոմենիի եւ Լիմբրիկի լուսանկարներով, փոխանցում է Lenta-ն:

Վեբ դիզայները ներկայացրել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի», Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջկա»,  Ալեքսանդր Իվանովի «Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղենացուն՝ հարությունից հետո»-ի եւ Էլիզաբեթ Սիրանիի  «Թրակիացիների առաջնորդին ջրհոր նետող Թիմոկլիտեսը» նկարի իրենց տարբերակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ