News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

«Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Անվտանգության մարմինների զարգացման նորագույն պատմության մեջ, անգամ հասարակական հարաբերությունների արմատական վերափոխումների պայմաններում, մեր պետականության հիմքերի ամրապնդման, երկրի խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովման գործում դուք մշտապես աչքի եք ընկել պատասխանատվության բարձր զգացումով, եղել եւ մնում եք պետական մտածելակերպի ու հայրենիքին անսահման նվիրվածության գաղափարի կրողներ:

Այսօր էլ ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման խնդիրը դրված է աննախադեպ սրությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման, աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների բռնկման, տնտեսական վայրիվերումների, հետախուզական-քայքայիչ գործունեության միջոցների անընդհատ կատարելագործման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների խորացման պայմաններում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, դուք կարողանում եք պատվով կատարել ձեր պարտքը՝ պատշաճ մակարդակի վրա պահելով մեր պետության եւ հասարակության անվտանգությունը:

Դա վստահություն է ներշնչում, որ առկա բարդ պայմաններում դուք նույն ոգով կշարունակեք լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի, պետական սահմանի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմիններին վերապահված այլ խնդիրները՝ մշտապես կատարելագործելով այդ ուղղություններով տարվող աշխատանքները:

Դա կլինի մեր ժողովրդի խաղաղ առօրյային ու անվտանգությանը նետված մարտահրավերներին համարժեք արձագանքի հիմնական գրավականը:

Անշուշտ, դրան զուգահեռ պետությունը կշարունակի ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական հագեցմանը, աշխատակիցների սոցիալական ապահովմանն ուղղված քայլերը:

Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի եւ ի նպաստ նրա անվտանգության»,- ասվում է նախագահի ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ