News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբեք ոչ ոք չի կարողացել եւ չի կարողանա վախեցնել ու մեկուսացնել Ռուսաստանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ակնհայտ է, որ ոչ ոք չի կարող վախեցնել մեզ, մեկուսացնել Ռուսաստանին: Երբեք չի ստացվել ու չի ստացվի»,- ասել է Պուտինը: Նա նաեւ հիշեցրել է, որ նման փորձեր բազմիցս արվել են հարյուրամյակներ շարունակ, ինչպես նաեւ XX դարում:

Պուտինը նշել է, որ ավելի ու ավելի հաճախ են հայտարարություններ հնչում այն մասին, որ Ռուսաստանը պետք է «թանկ վճարի իր անկախ դիրքորոշման համար, այն բանի համար, որ սատարում է հայրենակիցներին, Ղրիմի, Սեւաստոպոլի համար, երբեմն, թվում է, պարզապես այն բանի համար, որ մենք գոյություն ունենք»:

«Սպառնալիքների եւ ռիսկերի թիվն աճում է, անտեսվում են միջազգային իրավունքի նորմերը, գործի են դրվում բոլոր միջոցները. ե՛ւ շանտաժ, ե՛ւ սադրանքներ, տնտեսական եւ տեղեկատվական ճնշում, ծայրահեղ տարրեր, ազգայնամոլական խմբավորումներ, ներքին իրավիճակն ապակայունացնելու փորձեր՝ այդպիսով ամբողջական վերահսկողություն սահմանելով երկրների նկատմամբ»,- ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ