News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում դոլարի փոխարժեքի հետ կապված իրավիճակը չպետք է զգալի ազդեցություն ունենա ավիատոմսերի գների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը նշեց, որ ավիատոմսերի գները հիմնականում կապված են եվրոյի փոխարժեքի հետ, ինչպես Մոսկվայում եւ Հայաստանի համար հիմնական մի շարք ուղղություններում:

Ավիատոմսերի ամրագրման համակարգում գինը հիմնականում նշվում է եվրոյով, դոլարի կամ տեղական արժույթի հետ կապ չկա: «Ժամանակին գինն արտահայտվում էր դոլարով, բայց երբ եվրոն շրջանառության մջ մտավ, ավիաընկերությունները, հիմնականում՝ եվրոպական, որոշեցին գները նշել եվրոպական արժույթով»,- նշեց Մովսիսյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին, հոկտեմբերի 20-ի համեմատ, հայկական դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է 11.2%-ով, եվրոյինը՝ 6.9%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ